Երևանի «Ալաշկերտ»-ն առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքի ընթացքում:
«Ալաշկերտ»-ը 2:1 հաշվով առավելության է հասել դանիական ակումբի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երևանյան թիմը կամային հաղթանակ է տարել դանիական «Նաեսբի Բոլդկլուբ»-ի նկատմամբ` 2:1: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի են ընկել խորվաթ հարձակվող Մարկո Յորդանը և Ալեքսանդր Պետրոսյանը: Այսօր երեկոյան ալաշկերտցիները ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնեն. Մրցակիցն է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկար»-ը: