ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում երեկ հայտնի են դարձել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնության հինգ քաշային կարգերի չեմպիոններն ու մեդալակիրները:
Պատանի ազատ ոճայինները որոշել են հինգ քաշային կարգերի չեմպիոններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 45 կգ. Ռաֆայել Հարությունյան, Լևիկ Միքայելյան, Մուշեղ Մկրտչյան, Հարություն Հովհաննիսյան:
51 կգ. Մանվել Խնձերցյան, Գուրգեն Արտուշյան, Րաֆֆի Արտուշյան, Գագիկ Ներսիսյան:
60 կգ. Մեժլում Մեժլումյան, Տիգրան Ղազարյան, Դավիթ Գրիգորյան, Հայկ Պապիկյան:
71 կգ. Համլետ Հախվերդյան, Ժորա Խաչատրյան, Նորայր Նազարյան, Սահակ Բաբագուլյան:
92 կգ. Սերգեյ Սարգսյան, Արտաշես Ստեփանյան, Տիգրան Միսկարյան, Դավիթ Ռուբենյան:
Այսօր կորոշվեն մնացած հինգ քաշային կարգերի մրցանակակիրները:
Հիշեցնենք` Հայաստանի առաջնությանը մասնակցում են Երևանի, հանրապետության բոլոր մարզերի և Արցախի շուրջ 300 մարզիկներ:
Ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն առաջնության արդյունքներով ընտրելու է հավաքականի թեկնածուներին, որոնք, տարբեր մրցաշարերի մասնակցելով, կնախապատրաստվեն մրցաշրջանի կարևոր պաշտոնական մեկնարկներին: