«Սեւ մարգարիտ» ձկնորսանավը խորտակվել է Ատլանտյան օվկիանոսում Ֆրանսիայի ափերի մոտ, արդյունքում մեկ մարդ է զոհվել, եւս մեկը անհետ կորել է, նշված է Ատլանտյան ափամերձ երկրների ծովային պրեֆեկտուրայի տարածած կոմյունիկեում:
Ֆրանսիայում խորտակվել է «Սեւ մարգարիտ» ձկնորսանավը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ձկնորսանավում եղել են երկու մարդ, նավը գրանցված է եղել Օլերոն կղզում, փոխանցում է News.am-ը։
Համապատասխան ազդանշան ստանալով՝ նավին օգնության են շտապել փրկարարական նավերը, որոնողական աշխատանքներում ներգրավվել էին նաեւ Dragon 17 եւ Raffut SAR ուղղաթիռները, ինչպես նաեւ Falcon 50 պահակություն իրականացնող ինքնաթիռը։ Փրկարարները հայտնաբերել են նավի բազմահազար բեկորները, ինչպես նաեւ նավում եղած մարդկանցից մեկի մարմինը։ Բժիշկները արձանագրել են, որ նա մահացած է։ Մյուսն անհետ կորած է համարվում։