Artsakhpress

Ռազմական

«Հայրենասեր»-ի նախաձեռնությամբ մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ

«Հայրենասեր» բարեգործական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջնային գծում տեղակայված մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ՝ տեխնիկական սարքավորումները սնուցելու նպատակով:

«Հայրենասեր»-ի նախաձեռնությամբ մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ

«Հայրենասեր»-ի նախաձեռնությամբ մի շարք դիրքերում տեղադրվել են արևային պանելներ և մարտկոցներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայրենասեր» բարեգործական-հասարակական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը՝ ավելացնելով, որ նախաձեռնությունն իրագործել են «Հայրենիքիս» ֆեյսբուքյան խմբի նվիրատվության շնորհիվ:

«Ծրագիրն իրականացվում է մեր անվտանգության, պաշտպանության համապատասխան կառույցների հետ համատեղ: Այն կրելու է շարունակական բնույթ: Նպատակն է, որպեսզի դիրքապահ զինվորների համար ապահովվի այլընտրանքային էներգիայի աղբյուր, որը կսնուցի այն բոլոր սարքերը, որոնք օգտագործվում են դիրքերում՝ դիտարկման, կապի և մնացած ոլորտների օգտագործման համար»,- նշել է Ս. Սարգսյանը և ավելացրել, որ ծրագիրը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ավելի է ամրապնդում դիրքերի պաշտպանությունը:

Լուսանկարը՝ «Հայրենասեր» ՀԿ-ի


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերի համար

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search