Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը շախմատի «Aeroflot open» մրցաշարի առաջատարներից է:
Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի առաջատարներից է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Aeroflot open» միջազգային մրցաշարի երրորդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաղթանակ տոնեց միայն Տիգրան Պետրոսյանը, ով գերազանցեց հնդիկ գրոմայստեր Սետուրհամանին: Պարտություն կրեցին Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը: Միավորը կիսեցին Մանուէլ Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը:
3 տուրից հետո առաջատարները 3 միավորով Տիգրան Պետրոսյանը և Վիկտոր Բոլոգանն են:
Մոսկվայում ընթացող «Aeroflot open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին: