Եվրամիությունը կսկսի պատժամիջոցներ նախապատրաստել Մյանմարի գեներալների նկատմամաբ ռոհինջ մուսուլմանների սպանությունների կապակցությամբ:
ԵՄ-ն պատժամիջոցներ է նախապատրաստում Մյանմարի գեներալների դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետներին:
«Նախարարները կոչ կանեն ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատարին (Ֆեդերիկա) Մոգերինիին սահմանափակող միջոցներ ձեռնարկել Մյանմարի զինված ուժերի բարձրաստիճան անդամների համար մարդու իրավունքների համակարգված խախտումների կապակցությամբ», - ասել է դիվանագետը: Արտաքին գործերի նախարարները նաեւ խնդրում են Մոգերինիին քննարկել Մյանմարին զենքի մատակարարման արգելքն ուժեղացնելու հնարավորությունները: