Հռոմում տարվա այս եղանակի համար անոմալ ձյուն է տեղացել։
Հռոմում անոմալ ձյան պատճառով փակվել են դպրոցները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Գազետա.ռու»-ն գրում է, որ այսօր Իտալիայի մայրաքաղաքում դպրոցները փակվել են։
«Հրամանագիր է ստորագրվել, որը նախատեսում է բոլոր դպրոցների փակումը, ներառյալ մանկապարտեզները», - ասել է քաղաքապետը:
Հաղորդվում է, որ սառը ճակատը գալիս է Սիբիրից և շարժվում է հյուսիսից դեպի Իտալիայի հարավ։ Հռոմում օդի ջերմաստիճանը իջել է -5-ի։