Պապուա Նոր Գվինեայում 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել Է ավելի քան 30 մարդ:
Պապուա Նոր Գվինեայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել Է 30-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է Post Courier հրատարակությունը՝ վկայակոչելով իշխանություններին:
Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով փետրվարի լույս 26-ի գիշերը, երկուշաբթի օրվա ընթացքում արձանագրվել են մի քանի հետցնցումներ, ամենահուժկուն՝ 6,3 մագնիտուդով: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության(USGS) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Պորգերա քաղաքից 89 կիլոմետր հարավ - արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 35 կիլոմետր խորության վրա Էր:
Տուժել Է ավելի քան 300 մարդ, բազմաթիվ շինություններ վնասվել են ու քանդվել: Ճանապարհներին եւ գետերին սողանքներ են իջել: Մի քանի շրջաններում խախտվել Է Էլեկտրամատակարարումը: Տարերային աղետը հանգեցրել Է ավիահաղորդակցության ընդհատումների: Երկրաշարժի հետեւանքներից տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարների խմբեր ու զինվորականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: