Սփյուռք

Մադրիդում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի «Հայ տուն» միության համատեղ ջանքերով Մադրիդում փետրվարի 25-ին տեղի ունեցավ Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» արցախյան հերոսամարտի մոտիվներով նկարահանված ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացվեց հեղինակի կողմից:

Մադրիդում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Մադրիդում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Միքայել Պողոսյանին ներկայության և կատարված աշխատանքի համար, անդրադարձ կատարեց արցախյան հերոսամարտին և շարժման 30-ամյակին՝ շեշտելով հայկական համայնքներում նման մշակութային և ուսուցողական միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ֆիլմի ավարտից հետո կազմակերպվեց հետաքրքիր և բուռն քննարկում հեղինակի և ներկաների միջև:

Միջոցառմանը ներկա էին շուրջ 150 հանդիսատես՝ հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի երիտասարդներ, համալսարականական շրջանակների և ԶԼՄ ներկայացուցիչներ: 


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն