Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Անտոնիո Տայանին պատրաստ Է գլխավորել Իտալիայի կառավարությունը՝ մարտի 4-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջ կենտրոնամետ կոալիցիայի հաղթանակի դեպքում:
Եվրախորհրդարանի ղեկավարը պատրաստ Է գլխավորել Իտալիայի աջ կենտրոնամետ կառավարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին քաղաքական գործիչը, որը մտնում Է Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցության մեջ, մարտի 1-ի երեկոյան գրել Է իր Twitter-ում: «Շնորհակալ եմ Բեռլուսկոնիին նրա վստահության համար եւ համաձայն եմ Իտալիային ծառայելու նրա առաջարկությանը:
Այժմ որոշումն ընտրողներինն Է ու հանրապետության նախագահինը»,- գրել Է 64-ամյա քաղաքական գործիչը՝ Բեռլուսկոնիի պատմական զինակիցներից մեկը: Դրանից մի քանի րոպե առաջ Բեռլուսկոնին Matrix հեռուստածրագրի եթերում հայտարարել Է, որ Տայանին պատրաստ Է գլխավորելու Իտալիայի կառավարությունը: Նախկին վարչապետն արդեն ավելի վաղ նրա անունը նշել Էր որպես վարչապետի հնարավոր թեկնածու: Ըստ որում Տայանին իր թեկնածությունը չի առաջադրել խորհրդարանում եւ առայժմ հրաժարական չի տվել Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: