Հասարակություն

Մատաղիսում շուտով կմեկնարկի դպրոցի և մանկապարտեզի նոր շենքերի շինարարությունը. համայնքի ղեկավար

Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում ընթացիկ տարում մեկնարկելու են դպրոցական նոր մասնաշենքի, մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը, ինչպես նաև 27 բնակելի տների վերանորոգման աշխատանքները:

Մատաղիսում շուտով կմեկնարկի դպրոցի և մանկապարտեզի նոր շենքերի շինարարությունը. համայնքի ղեկավար

Մատաղիսում շուտով կմեկնարկի դպրոցի և մանկապարտեզի նոր շենքերի շինարարությունը. համայնքի ղեկավար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մատաղիսի համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանն՝ ավելացնելով, որ դպրոցական նոր մասնաշենքն ունենալու է նաև նկուղային հարկ՝ նախատեսված ապաստարանի համար և սպորտդահլիճ:

«Ներկայումս դպրոցում սովորում է ավելի քան 100 աշակերտ: Շենքը կառուցվել էր 2007 թվականին, և քանի որ այն ժամանակ կրթությունը տասնամյա էր, դասասենյակների քանակը հարմարեցված էր այդ համակարգին: Բացի դրանից, առաջացել է նաև սպորտդահլիճի խնդիր: Նոր մասնաշենքում նախատեսվում է երկու դասասենյակների ավելացում»,- նշել է Զ. Ավանեսյանը:

Անդրադառնալով մանկապարտեզին՝ համայնքի ղեկավարն ասել է, որ այստեղ է հաճախում 30 երեխա՝ չնայած որ շենքային պայմանները չեն համապատասխանում արդի պահանջներին: Երկու շենքերի նախագծերն արդեն պատրաստ են. շինարարական աշխատանքներն իրականացվելու են պետական միջոցներով:

Զ. Ավանեսյանի խոսքով՝ մանկապարտեզի հին շենքը հնարավոր է՝ ծառայի նաև ակումբի համար, քանի որ գյուղում այն բացակայում է: 27 բնակելի տների վերանորոգման աշխատանքները ևս կիրականացվեն պետական միջոցներով:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ բնակիչների կողմից կատարվել է 190 հա աշնանացան, պլանավորվում է իրականացնել 50 հա գարնանացան: Մատաղիսցիները զբաղվում են նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, սակայն հիմնականում իրենց տնամերձ հողամասերում:

Զ. Ավանեսյանի խոսքով՝ 2017 թվականին բարեկարգվել են գյուղամիջյան ճանապարհները, ինչպես նաև լուծվել է գյուղի փողոցների գիշերային լուսավորության հարցը:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի