Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ստեփանակերտի մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ հարցին:
Մարիա Զախարովան պատասխանել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության նպատակահարմարության մասին հարցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին` նպատակահարմար համարո՞ւմ է Ստեփանակերտի վերադարձը բանակցություններին, Մարիա Զախարովան նշել է, որ ՌԴ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտնի է.
«Այն արտահայտված է համապատասխան փաստաթղթերում, որոնք տեղադրված են արտաքին գործերի նախարարության կայքում: Եթե այդ հարցում նոր մանրամասներ կամ զարգացումներ ի հայտ գան, մենք ձեզ անպայման տեղյակ կպահենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: