Այսօր՝ մարտի 4-ին, Իտալիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ:
Այսօր Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկրի բնակիչները կընտրեն Պատգամավորների պալատի 630 անդամների և 315 սենատորների:
Քվեարկության համար տեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով՝ 9:00-ին) և կփակվեն 23:00-ին:
Երկրի քաղաքացիների 36,5%-ը կաջակցի աջ կենտրոնամետ դաշինքին: Մասնավորապես, դրանում ներառված են նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» քաղաքական շարժումը և Մաթեո Սալվինիի «Հյուսիսի լիգա» կուսակցությունը, որոնք հանդես են գալիս հօգուտ ԵՄ-ից Իտալիայի դուրս գալու հանրաքվեի: