Artsakhpress

Միջազգային

Իտալիայի ընտրություններում հաղթել են «Լիգայի» գլխավորած աջ կենտրոնը եւ «5 աստղերի» շարժումը

Մարտի 4-ին Իտալիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթողներ են դարձել աջ կենտրոնամետ կոալիցիան՝ Մատեո Սալվինիի «Լիգայի» գլխավորությամբ, եւ «5 աստղերի» շարժումը»:

Իտալիայի ընտրություններում հաղթել են «Լիգայի» գլխավորած աջ կենտրոնը եւ «5 աստղերի» շարժումը

Իտալիայի ընտրություններում հաղթել են «Լիգայի» գլխավորած աջ կենտրոնը եւ «5 աստղերի» շարժումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական արդյունքների համաձայն, որոնց հաշվումն ավարտին Է մոտենում ՆԳ նախարարությունում, որն Ապենիններում կատարում Է ընտրական հանձնաժողովի գործառույթները, աջ կենտրոնամետ կոալիցիան հավաքում Է ձայների 37 տոկոսը, «5 աստղերի» շարժումը»՝ 32 տոկոսը: Աջ կենտրոնամետ կոալիցիայում, որի մեջ մտնում Է Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառա՜ջ, Իտալիա»-ն, առաջատար կուսակցությունը դարձել Է «Լիգա»-ն՝ ձայների գրեթե 18 տոկոսով:

Այդ «պատմական» արդյունքը, ինչպես այն գնահատել են «Լիգա»-ում, գրեթե հավասարվել Է ձայների այն քանակության հետ, որոնք հավաքել Է ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը (ԴԿ) (19 տոկոս), «Հառա՜ջ, Իտալիա»-ն ստացել Է ձայների 14 տոկոսը: Երեքտոկոսանոց արգելքը դժվար թե հաղթահարեն «Ազատներն ու հավասարները», որոնք ժամանակին դուրս են եկել ԴԿ-ից: Առայժմ այդ արգելքը չի հաղթահարել ԱԳ նախկին նախարար եւ նախկին եվրակոմիսար Էմմա Բոնինոյի «+ Եվրոպա» կուսակցությունը, որը մնում Է 2,6 տոկոսի մակարդակի վրա:

Ընդ որում՝ այդ տվյալները գործնականում համընկնում են խորհրդարանի ստորին եւ վերին (Սենատ) պալատների համար, որոնց ընտրություններն անցկացվել են երկու տարբեր քվեաթերթիկներով: Շարունակվում Է միամանդատ ընտրատարածքներում թեկնածուների արդյունքների հաշվարկը: Առայժմ հաստատված Է Բոլցանոյում ԴԿ-ի քարտուղարի եւ նախկին վարչապետ Մատեո Ռենցիի մերձավոր զինակցի՝ Էլենա Մարիա Բոսկիի ստորին պալատում ընտրվելը 41 տոկոսով:

Մասնակի արդյունքների համաձայն, «5 աստղերի» շարժման» առաջնորդ Լուիջի դի Մայոյի թեկնածության օգտին Պոմիլյանո դ՛Արկո հարավային քաղաքի նրա ընտրատարածքում տրվել Է ձայների ավելի քան 70 տոկոսը: «5 աստղերի» շարժումից» առանձին թեկնածուներ Սիցիլիա կղզում ստացել են ձայների ավելի քան 40 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search