Միջազգային

Սալվադորի սպանված արքեպիսկոպոսը սրբերի շարքին կդասվի

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը որոշել է սրբերի դասին կարգել արքեպիսկոպոս Օսկար Ռոմերոյին, որը սպանվել է 1980 թվականին Սալվադորում:

Սալվադորի սպանված արքեպիսկոպոսը սրբերի շարքին կդասվի

Սալվադորի սպանված արքեպիսկոպոսը սրբերի շարքին կդասվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1960-ական թվականներին կաթոլիկ եկեղեցու կողմից իրականացված բազմաթիվ բարեփոխումների վերահսկող Հռոմի պապ Պողոս VI- ը նույնպես սուրբ է դառնալու: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հրամանագիր է ստորագրել, դրանով իսկ սրբադասման  թույլտվություն տալով:

Հռոմի Պապ Պողոս VI-ը, որը 1960-ականներին կաթոլիկ եկեղեցու անցկացրած շատ բարեփոխումներին է հետեւել , նույնպես սուրբ կդառնա:

1980 թվականի մարտի 24-ին «Աստվածային նախատեսման» հիվանդանոցի եկեղեցում պատարագի ժամանակ արքեպիսկոպոս Ռոմերոն М-16А1 հրացանից գլխին արձակած փամփուշտից մահացել էր: Սպանությունը կատարվել էր քարոզից մեկ օր  հետո, որում նա Սալվադորի զինվորներին կոչ էր արել դադարեցնել մարդու իրավունքների խախտումները եւ բռնությունը:

Երկար տարիներ Հռոմի կաթոլիկ եկեղեցին հրաժարվում էր Ռոմերոյին սրբերի շարքին դասել, քանի որ համարում էր նրան մարքսիստական հայացքների կրող:

Սակայն 2014-ի օգոստոսին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պաշտոնապես թույլատրեց սկսել սրբադասման ընթացակարգը եւ հույս հայտնեց, որ սրբադասումն արագ կկատարվի:

 


     

Քաղաքական

Տնտեսություն

Ռազմական