Միջազգային

Իտալիան Մարտի 8-ը նշում է զանգվածային գործադուլներով

Իտալական արհմիությունները հայտարարել են համազգային գործադուլ անցկացնելու մասին՝ աշխատող կանանց իրավունքների համար։

Իտալիան Մարտի 8-ը նշում է զանգվածային գործադուլներով

Իտալիան Մարտի 8-ը նշում է զանգվածային գործադուլներով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: La Repubblica-ին հղում անելով՝ panorama.am-ը գրում է, որ այն կանկացվի այսօր՝ Մարտի 8-ին։

«Այս տարի ևս արհմիությունը արձագանքել է մարտի 8-ին 24 ժամով գործադուլ անցկացնելու կոչին»,- գրել է թերթը։

Նշվում է, որ կանանց իրավունքների պաշտպանության գործողությունների պատճառով խոշոր երկաթուղիները և ավիաընկերությունները փոխել են թռիչքների ժամանակացույցը`անգամ դրանցից մի քանիսը չեղարկելով։ Հռոմում և Միլանում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը գրեթե ամբողջությամբ կասեցվել է, բացառությամբ առավոտյան և երեկոյան պիկ ժամերի։

Դպրոցներում ու համալսարաններում աշխատակիցները ևս միացել են գործադուլին։


     

Քաղաքական

Տնտեսություն

Ռազմական