Տնտեսություն

Արցախյան Կատարո գինին ներկայացվել է «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսին

Արցախում արտադրվող Կատարո գինին առաջին անգամ ներկայացվել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացված «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսին, որը ողջ Ասիայի տարածաշրջանում համարվում է խոշորագույններից մեկը:

Արցախյան Կատարո գինին ներկայացվել է «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսին

Արցախյան Կատարո գինին ներկայացվել է «Foodex Japan 2018» 43-րդ միջազգային ցուցահանդեսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ արցախյան արտադրանքի ներկայացումը հնարավոր է դարձել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության համագործակցության շնորհիվ:

Հայաստանից ցուցահանդեսին ներկայացել են չրերի, գինիների, մեղրի և կոմպոտների արտադրությամբ զբաղվող ութ ընկերություններ:


Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանն ցուցահանդեսի առթիվ ասաց, որ այս միջոցառումը Ճապոնիայի շուկայում հայկական արտադրանքը ներկայացնելու ևս մեկ հիանալի առիթ է, և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ուրախ է լինել այդ նախաձեռնության կազմակերպիչներից մեկը: «Մեր կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից մեկը հայաստանյան արտադրողների և գործարարների առաջ մղումն է միջազգային շուկաներում: Այդ առումով մենք այստեղ ներկայացրել ենք այն արտադրատեսակները, որոնց հանդեպ Ճապոնիայի սպառողները կունենան հետաքրքրություն»,- նշեց Լ. Մնացականյանը:


Նշենք, որ ցուցահանդեսի բացման հենց առաջին օրը Հայաստանի տաղավարի շուրջ ակտիվությունը շատ բարձր էր: Տոկիոյի ռեստորաններից մեկի սեփականատեր Ուչիա Կոջին ասաց, որ իր հաճախորդներին խորհուրդ կտա օգտագործել հայկական գինիները հատկապես ֆրանսիական սննդի հետ: «Այս գինիները շատ հագեցած համ և բույր ունեն, զգացվում է մրգի ուժը»,- շեշտել է ճապոնացի մասնագետը: Մեկ այլ ճապոնացի ռեստորանատեր՝ Կեյսուկե Նագանոն ասել է, որ հայկական գինին համադրելի կլինի հատկապես ձկան և մսի հետ: «Այստեղ ներկայացված գինիները հիանալի կլինի ճաշակել սուշիի հետ: Ես հաստատ խորհուրդ կտամ իմ հաճախորդներին ճաշակել հայկական գինին: Համոզված եմ, որ այն հաճելի կլինի ճապոնացիների քիմքին»,- մանրամասնել է գործարարը:

Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 9-ը՝ Տոկիոյի «Մակուհարի» ցուցահանդեսային համալիրում:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ռազմական