Տնտեսություն

Արաքսի հովտի զարգացման համար պետական ընկերություն է ստեղծվել

Արաքսի հովտում 150 հեկտարի չափով նախապատրաստված հողամաս կա, որտեղ օրերս նախատեսվում է սկսել գարնանացան աշխատանքները:

Արաքսի հովտի զարգացման համար պետական ընկերություն է ստեղծվել

Արաքսի հովտի զարգացման համար պետական ընկերություն է ստեղծվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի պատասխան «Արցախպրես»-ի թղթակցի հարցին, թե ինչ աշխատանքներ են կատարվում Արաքս գետի հովիտը զարգացնելու համար, ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն՝ ավելացնելով, որ տեղանքը նպաստավոր է և՛ այգեգործության, և՛ դաշտավարության համար:

Նախարարի խոսքով՝ ելնելով իր բնակլիմայական պայմաններից, Արաքսի հովիտը առաձնանում է նրանով, որ առանց ոռոգման համակարգի այնտեղ գրեթե հնարավոր չէ գյուղատնտեսությամբ զբաղվել: Եթե մնացած տարածքներում, հատկապես հարթավայրային և նախալեռնային գոտիներում անջրդի որոշ մշակաբույսեր վարել հնարավոր է, ապա Արաքսի ափին գրեթե անհնար է: Ջերմաստիճանը հունիսին այնտեղ հասնում է 45 աստիճանի:

«Տարածքի զարգացման նպատակով ընթացիկ տարում ստեղծվել է «Արաքս գոտի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, և բոլոր ծրագրերը իրականացվելու են հենց այդ ընկերության միջոցով: Արաքսի հովտում արդեն վերականգնվել են ավելի քան 60 հա-ից ավելի խաղողի այգիներ: 80 հա-ից ավելի պատրաստված հողեր ունենք այգեգործության համար: Տեղադրված է թվով 3 անձրևացման համակարգեր, որից 2-ը՝ 50-ական հա դաշտավարության ոռոգման համար, մեկը՝ 20 հա»,- նշել է Ժ. Միրզոյանը՝ հավելելով, որ տեղանքում ներկայումս ակտիվ աշխատանքներ են ընթանում:

Անդրադառնալով իրացման խնդրին՝ Ժ. Միրզոյանը նշել է, որ տեղում վերամշակող արտադրամասերի ստեղծման ծրագրեր կան, որոնք դեռևս ուսումնասիրման փուլում են գտնվում:


     

Քաղաքական

Տնտեսություն

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը շնորհակալական նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն Արցախ է ժամանում

Գայլի հարձակումից տուժած 11-ամյա տղան մահացել է

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արեւելյան սահմանագծի հատվածներից մեկը

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

‹‹Ազգային վերածնունդ››-ի չարտոնված հավաքում կրկին նույն թեզերն են հնչել

Օտարերկրյա զույգը Արցախի ԱԳՆ-ում մուտքի արտոնագիր է ստացել հարսանեկան շորերով

Կարկուտն ու ուժգին քամիները մեծ վնասներ են հասցրել Արցախի հարավային թևին. պետնախարար Մարտիրոսյանը խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի