Քաղաքական

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարանում

Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպում է ունեցել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնականհաստատություններից մեկի՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիոտթյան համալսարանի (London School of Economics and Political Science) պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ:

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարանում

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության համալսարանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, ՀՀ ընտրված նախագահը  ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև խորհրդարանական կառավարման անցումային շրջանի առանձնահատկությունները:

Քննարկվել են Հայաստանում համատեղ կրթական ծրագրերի իրականացման հեռանկարները: Արմեն Սարգսյանը համալսարանում առանձին հանդիպում է ունեցել ուսումնական հաստատության պրոֆեսոր, Անգլիայի բանկի (Bank of England) նախկին կառավարիչ լորդ Մերվին Քինգի հետ: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ:


     

Քաղաքական

Տնտեսություն

Հասարակություն