ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի հասցեին ուղղված փոխադարձ մեղադրանքները ոչ մի լավ բանի չեն բերել։
Թրամփին թույլ չեն տալիս կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ առաջնորդը, փոխանցում է News.am–ն։
Խոսելով ռուս–ամերիկյան հարաբերությունների մասին՝ պետության ղեկավարը նշել է, որ պետք է հանգիստ նստել, խոսել եւ հասկանալ ամեն ինչ. «Ես կարծում եմ, որ ներկայիս նախագահը ցանկանում է դա անել, բայց կան ուժեր, որոնք նրան թույլ չեն տալիս»,–ասել է Պուտինը։
Դոնալդ Թրամփը, Պուտինի կարծիքով, մեծ փորձով եւ արագ ընկալող գործարար է, չնայած նրան, որ նորելուկ է քաղաքականության մեջ։
ՌԴ առաջնորդը հիշեցրել է, որ ԱՄՆ–ն է Ռուսաստանին ընդգրկել իր հակառակորդների թվում. «Մենք չենք ձեզ կոչել մեր թշնամիները: Դուք եք որոշում կայացրել խորհրդարանի, Կոնգրեսի մակարդակով, եւ Ռուսաստանին ընդգրկել թշնամիների ցանկում: Ինչու՞ եք դա արել: Մենք պատժամիջոցներ կիրառե՞լ ենք Միացյալ Նահանգների դեմ»,–շեշտել է նա։
Պատասխանելով հարցին, մտահոգված չէ նա, որ ՌԴ քաղաքացիները տապալում են ամերիկյան ժողովրդավարության կարգերը՝ Պուտիրնն եւս մեկ անգամ ընգծել է, որ չի տեսել որեւէ ապացույց այն բանի, որ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին՝ խախտելով ռուսական օրենսդրությունը։