Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պարբերաբար քննարկում է իր գործընկերների հետ:
ԼՂ հիմնախնդիրը քննարկում ենք մեր գործընկերների հետ. ՌԴ ԱԳՆ խոսնակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հիմնախնդիրը պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից:
«Թեման քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ: Խոսքը թե համանախագահների, թե տարածաշրջանի երկրների մասին է: Դա նորմալ է, դա դիվանագիտական աշխատանքի մաս է»,- ասաց Զախարովան:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել էին մարտի 14-ին Մոսկվայում: