Artsakhpress

Հասարակական

Արցախում «ԱՅ-ԹԻ» ոլորտի զարգացման ծրագրերը նոր ընթացք կստանան

Մարտի 15-ին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հանդիպել է պաշտոնական այցով Ստեփանակերտ ժամանած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ՝ քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումն Արցախում:

Արցախում «ԱՅ-ԹԻ» ոլորտի զարգացման ծրագրերը նոր ընթացք կստանան

Արցախում «ԱՅ-ԹԻ» ոլորտի զարգացման ծրագրերը նոր ընթացք կստանան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանն ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը, ողջունելով հյուրերին ասել է, որ անցած տարվա դեկտեմբերին իր գլխավորած պատվիրակության՝ ՀՀ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ծրագրային առումով ընդհանուր տեսքի են բերվել:

«Պետք է նախանշել այն աշխատանքները, որոնք ի կատար են ածվելու առաջիկա ամիսներին: Ունենք առանձին ծրագրեր, սակայն ժամանակն է դրանք վերածելու ընդհանուր մոդելի»,- մասնավորապես նշել է Լ. Գրիգորյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանն էլ ասել է, որ Արցախում 2009 թվականից տեխնոլոգիական տարաբնույթ ծրագրեր են իրականացվում՝ այդ թվում՝ շփում երիտասարդների, ինչպես նաև դպրոցներում դասավանդող ինֆորմատիկայի ուսուցիչների հետ:

«Այսօր ուրախալի է, որ նախարարության կողմից կա նախաձեռնություն՝ հզորացնելու և զարգացնելու ոլորտը՝ Հայաստանի փորձը բերելով Արցախ, այն է կրթություն-բիզնես կապի շնորհիվ նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, և նոր հնարավորությունների ուղղորդմանը: «ԱՅ-ԹԻ» ոլորտն Արցախ է ներթափանցել դեռևս 2009 թ.-ից, երբ ոչ միայն Ստեփանակերտում, այլև Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում իրականացվել է ուսուցիչների վերապատրաստում ինֆորմատիկա առարկայից: Ծրագիրն իրականացվել էր «Հայ կրթական հիմնարկության» հետ համատեղ: Արցախում անհրաժեշտ պոտենցիալ կա, և եթե համարենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական ուժեղ կողմը մեր երիտասարդների տաղանդն է, ապա արդեն իսկ աշխարհագրական դիրքը և հեռավորությունը խոչընդոտ լինել չեն կարող: Նույն այն լուծումները, որոնք արվում են Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում, կարող են իրականացվել նաև Արցախում»,- մասնավորապես նշել է Ա. Եղոյանը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն էլ ասել է, որ եթե 2-3 տարի առաջ Արցախում շատ քչերն էին հավատում, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները կարող են դառնալ իրականություն, ապա այսօր կարող ենք փաստել, որ առաջին քայլերը հաջողությամբ են իրականանում:

«Ունենք արտասահմանյան կապիտալով ստեղծված կազմակերպություններ, որտեղ աշխատում են 30-ից ավել մասնագետներ, և դա ոգևորում է ոչ միայն կառավարությանը, այլև երիտասարդ սերնդին: Պետք է նայել առաջ և օգտվել այն համաշխարհային մարտահրավերներից, որոնք ներկայումս կան: Դա նոր տեխնոլոգիական զարգացումն է՝ արհեստական ինտելեկտը, մեքենայական ուսուցումը, որտեղ մաթեմատիկական, ֆիզիկական ծրագրավորման գիտելիքներն առաջնային են, և սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար զբաղվելու այս ուղղություններով՝ զարկ տալով կրթության զարգացմանը և երկիր բերել նոր տեխնոլոգիական կազմակերպություններ:

Այդ առումով շատ կարևոր է առաջին հերթին դաշտը պատրաստել, ստեղծել համապատասխան հարկային արտոնություններ՝ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների համար և կրթական՝ հատկապես բուհական ոլորտում, որոշակի քայյլեր կատարել մասնագետների և դասախոսների վերապատրաստման նոր ուսումնական ծրագրերի ներդրման առումով: Կարծում եմ՝ այս առումով մենք համատեղ մեծ աշխատանք ունենք անելու»,- նշել է Բ. Ենգիբարյանը:

Հանդիպումից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ այցելել են Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն՝ տեղում ծանոթանալով երեխաների ուսուցմանը: Հյուրերը հանդիպել են նաև Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Նարինե Ասծատրյանի հետ՝ խոսել առաջիկա ծրագրերի և հետագա համագործակցությունը շարունակելու մասին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search