Artsakhpress

Քաղաքական

Շարմազանովը որպես ՀԱՊԿ դիտորդ լեգիտիմ և ժողովրդավարական է որակում ՌԴ նախագահական ընտրությունները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լեգիտիմ և ժողովրդավարական է որակում Ռուսաստանի Դաշնության՝ մարտի 18-ին անցկացված նախագահական ընտրությունները:

Շարմազանովը որպես ՀԱՊԿ դիտորդ լեգիտիմ և ժողովրդավարական է որակում ՌԴ նախագահական ընտրությունները

Շարմազանովը որպես ՀԱՊԿ դիտորդ լեգիտիմ և ժողովրդավարական է որակում ՌԴ նախագահական ընտրությունները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շարմազանովն ընդգծել է, որ ընտրությունները լիովին համապատասխանել են Ռուսաստանի օրենսդրությանը: «Մենք մարտի 18-ին ողջ օրվա ընթացքում հետևել ենք ընտրությունների ընթացքին Սանկտ Պետերբուրգում: Ես ղեկավարում էի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, որում ներգրավված էին պատգամավորներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի խորհրդարաններից: Մենք առավոտյան ժամը 08:00-ին մասնակցել ենք ընտրական տեղամասերի բացմանը, դրանից հետո շրջել ենք տարբեր տեղամասերում: Մինչև ընտրությունները հանդիպում ենք ունեցել նաև ընտրական հանձնաժողովների անդամների, ընդդիմադիր թեկնածուների ներկայացուցիչների հետ: Կարող եմ ասել, որ ընտրությունները լիովին համապատասխանել են Ռուսաստանի օրենսդրությանը, լեգիտիմ են և ժողովրդավարական: Սա ոչ միայն մեր, այլ նաև եվրոպացի մեր գործընկերների գնահատականն է, ովքեր ևս դիտարկել են ընտրությունների ընթացքը: Մենք հանձնաժողովի անդամների կողմից ևս որևէ լուրջ դժգոհություն չենք լսել»,- նշեց Շարմազանովը:

 Նա նշեց, որ մարտի 18-ին ինքը երկու անգամ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ շեշտել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է, թե ինչ ճանապարհով կընթանա Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը: «Ես ասել եմ, որ մենք շահագրգռված ենք ունենալ հզոր ռազմավարական դաշնակից, որը զարգացում է արձանագրում բոլոր ուղղություններով` հաշվի առնելով հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը բոլոր ոլորտներում: Ես ընդգծել եմ, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Ռուսաստանում ընտրություններն ընթանան բարձր մակարդակով, ժողովրդավարության կանոններին համապատասխան, ինչը մենք երեկ տեսանք»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

 Էդուարդ Շարմազանովը նաև նկատեց, որ ի տարբերություն ՌԴ վերջին խորհրդարանական ընտրությունների, որոնց ընթացքը ինքը ևս դիտարկել է, նախագահական ընտրությունների ընթացքում շատ բարձր է եղել քաղաքացիների ակտիվությունը: «Եթե խորհրդարանական ընտրություններին Սանկտ Պետերբուրգում ընդամենը 30-35 տոկոս մասնակցություն էր գրանցվել, ապա այս անգամ գրանցվել է 60 տոկոսից ավելի մասնակցություն: Ընտրական տեղամասերի մոտ հերթեր էին գոյացել, քանի որ ընտրողների մեծ ակտիվություն կար, քաղաքացիները իսկապես գնացել են ընտրության, ինչի արդյունքում Վլադիմիր Պուտինը ռեկորդային թվով ձայներ է ստացել»,- եզրափակեց Շարմազանովը:

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ինախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել էքվեարկողների ձայների 76,67 տոկոսը: ՌԴ նախագահ Պուտինն իր քաղաքական կարիերայիընթացքում հավաքել է առավելագույն ձայները. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով ավելի է, քան 2004 թվականին: Բացի այդ, նրա օգտին քվեարկողների թիվնավելին է, քան մյուս բոլոր թեկնածուներինը միասին վերցրած:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search