Քրդական ջոկատների մարտիկները Աֆրինի (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ) տարածաշրջանում գրոհել են թուրքական զորքերի եւ «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) կազմավորումների դիրքերի վրա:
Քուրդ մարտիկները 20-ից ավելի թուրք զինվորներ եւ ՍԱԲ-ի զինյալներ են սպանել Աֆրինում. ANF
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Ինչպես մարտի 22-ին ANF գործակալությանը հայտնել Է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) շտաբի ներկայացուցիչ Նուրի Մահմուդը, Ջինդերեսի եւ Բյուլբյուլի շրջանում անցկացված գործողությունների ընթացքում սպանվել են 18 թուրք զինվորներ եւ ՍԱԲ-ի զինյալներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Շիրավի օկրուգում ԺԻՈւ-ի մարտիկները խփել են մեկ զրահամեքենա, զոհվել են հինգ թուրք զինծառայողներ: Աֆրինի վարչական կենտրոնը Թուրքիայի եւ նրա կողմից պաշտպանվող կազմավորումների վերահսկողության տակ Է անցել մարտի 18-ին: Քուրդ բնակիչության մեծամասնությունը լքել Է քաղաքը եւ տեղավորվել այն շրջաններում, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո: ԺԻՈւ-ի ջոկատները հայտարարել են Սիրիայի հյուսիսում թուրքական զորքերի դեմ պարտիզանական պատերազմի մարտավարությանն անցնելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: