Artsakhpress

Սփյուռք

Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում

Հայտնի են դարձել Մարտի 21-ին Նիդերլանդներում կայացած տեղական մարմինների համայնքների ավագանու (Gemeenteraad) ընտրությունների արդյունքները։

Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում

Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տարբեր կուսակցությունների կազմում 300-ից ավելի համայնքներում  առաջադրված 13 հայազգի  թեկնածուներից հաղթեցին իրենց կուսակցությունների ցանկում անցողիկ տեղերում  հայտնված  հայազգի երկու թեկնածուները, իսկ մեկը՝ անհատական արդյունքներով: Նրանք են՝ Արշակ Մազլումյանը, Տավրոս Ասլանյանը և Ռոբին Ղելիչին, փոխանցում է orer-ը:

Էնքհաուզենի քաղաքային խորհրդում կտեսնենք Արշակ Մազլումյանին: «Աշխատավորական»  (PvdA) կուսակցությունն ընտրության արդյունքում  երկու տեղերից մեկը Արշակինն էր: Առաջինը հենց նրան շնորհավորեցինք.

«Մենք պահպանեցինք մեր տեղերը,- զրույցում ասաց Արշակը:
Երբ խորհրդարանական իշխող կուսակցությունը  տեղական ընտրություններում պահպանում է իր դիրքերը, դա արդեն հոյակապ արդյունք  է: Այնպես որ ես գալիս եմ քաղաքային խորհուրդ»:

«Դեմոկրատներ 66» կուսակցության թեկնածուներից  Ամստելվեյն քաղաքի  ավագանու կազմում տեսնելու ենք  Տավրոս Ասլանյանին: Նա իրենց  կուսակցական ցուցակում 5-րդն  էր, մինչդեռ դեմոկրատներրի քանակը քաղաքապետարանում յոթն է լինելու:

Ամստերդամում  «Աշխատավորական»  (PvdA) կուսակցություննը ցավալի պարտություն կրեց: Գործող 10 հոգանոց թիմ ունեցող ավագանու քաղաքային խորհրդի կազմից, որտեղ լավ հնարավորություն ուներ մեր  հայրենակիցը, անցողիկ շեմը  կրճատվեց կեսով, ընտրությունների արդյունքում 10-ից դառնալով հինգը: Ցավոք, մեր հայրենակից Նշան Սարիջանը (Nisan Sarican) տասնյակի մեջ էր: Նախնական սպասելիքները չարդարացան:
Դրա փոխարեն հայաշատ Ալմելո քաղաքում  իր ավագանու  աթոռը  պահպանեց Ռոբին Ղելիչին՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից (CDA): Թեև կուսակցությունն ընտրություններում պահպանեց իր 6 աթոռների քանակը՝  Ռոբինը ցուցակում 7-րդն էր, որն անցողիկ շեմ չէր,սակայն անհատապես  հավաքած ձայների  հաշվին հայ թեկնածուն մնաց  քաղաքային  խորհրդի  ավագանու  կազմում:

«Շնորհակալություն Ալմելոյի հասարակությանը մեր հիասքանչ հայ համայնքին, կրկին ընտրվել եմ 4 տարի աշխատելու:  Շնորհիվ  անհատական ձայների Ես հիմա  CDA- կուսակցության մեջ  Ալմելոյում դարձա 2-րդ  համարը և ունենք 6 տեղ քաղաքապետարանում:  Կշարունակեմ լավ գործեր անել Ալեմելոյի համար, ձեզ հետ միասին»- ֆեյսբուքյան էջում գրել է Ռոբինը:

Այս ընտրապայքարում հայ թեկնածուներից հաղթանակին մոտ էին, ինչպես ասացինք Նշան Սարիջանը, Սևակ Գասպարյանը՝ Թվենթե քաղաք (D66), Սեպուհ Աբրահամյանը՝ աշխատավորական PvdA կուսակցությունից, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը՝ Մաստրիխտից (CDA)։
Մեր մյուս թեկնածուների հաղթելու հավանականությունը առավել քան համեստ էր, քանի որ ընտրական ցուցակներում համեստ տեղեր են զբաղեցրել:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search