Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել Արևելյան Գուտայի երեք խոշորագույն քաղաքներից երկուսը՝ Էյն-Թերման և Հարասթան, որոնք ահաբեկիչների հենտակետ են եղել,- գրում է Life-ը՝ հղում անելով «Ռիա նովոստի»-ին։
Սիրիայի բանակն ազատագրել է Արևելյան Գուտայի երկու քաղաք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Բանակը վերահսկում է այդ երկու քաղաքները, դիմադրությունը դադարեցվել է Ջոուբարեում և Իրբինում։ Զինյալների վերահսկողության տակ է գտնվում է միայն Դուման»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Հաղորդվում է նաև, որ ինժեներական խմբերն արդեն աշխատում են Հարասթայում այն բանից հետո, զինյալների ու նրանց ընտանիքի անդամների դուրս բերումից հետո։