Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի երեկոյի շրջանակներում այսօր՝ մարտի 25-ին, կայացել է կիսածանր քաշային կարգում հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադի (Կարապետ Մուրադյան) և ամերիկացի Թրևիս Ռիվեսի միջև մենամարտը։
Կարո Մուրադը IBO վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկը գերազանց մենամարտ ցուցադրեց: Նա վերջին՝ 12-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին IBO վարկածով հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Նշենք, որ Կարո Մուրադն հանդես է գալիս կիսածանրքաշային կարգում։ Եվրոպայի նախկին երկրորդ միջին քաշային չեմպիոնն է: WBO վարկածով միջցամաքային կիսածանրքաշային չեմպիոն է։