Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ մտադիր են հրաժարվել Ռուսաստան մեկնելուց՝ Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին մասնակցելու համար։
Ավստրալիայի ԱԳՆ-ն պատրաստվում է բոյկոտել 2018 թ. աշխարհի գավաթը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին՝ Ավստրալիան ներկայացրել է մի շարք պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես, նրանք, որոնք ներկայացվել են Ղրիմի անօրինական անջատումից հետո, դրանք վերանայվել և թարմացվել են։ Մենք պատժամիջոցների շարք ունենք Ռուսաստանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ», - «Գազետա.ռու»-ն մեջբերել է Բիշոփի խոսքերը։
Ավստրալիայի ԱԳՆ-ն նաև հաղորդել է բրիտանական իշխանություններին աջակցության մասին: