ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունն Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի հետ համատեղ մայիսյան տոնակատարություններին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսին կազմակերպելու է «Արցախը 1918-1920 թթ». թեմայով ցուցահանդես:
Ստեփանակերտում կկազմակերպվի «Արցախը 1918-1920 թթ». թեմայով ցուցահանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի վարիչ Երազիկ Դանիելյանը և ընդգծել, որ այն նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին:
«Ցուցահանդեսին ներկայացվող նյութերը տրամադրելու է Հայաստանի ազգային արխիվը: Ցուցադրվելու են 1918-1920 թթ. վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ: Նախապատրաստական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են»,- ավելացրել է Ե. Դանիելյանը: