ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով։
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով․ Ռուհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին չորեքշաբթի ասել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հարցերը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում ստանան։ Մեր կարծիքով՝ Եմենի խնդիրը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծում գտնի։ Ռազմական լուծում գոյություն չունի»,-նշել է Իրանի նախագահը։
Ռուհանիի խոսքով՝ անհրաժեշտ է ԼՂ հակամարտությանը լուծում տալ բանակցությունների միջոցով։
«Տարածաշրջանում կայունությունն անհրաժեշտ է ամրապնդել երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերով։ Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությմամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվոււմ։ Երկրների տարածքային ամբողջականության, տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության պաշտպանությունը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի»,-ասել է Իրանի նախագահը։