Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 5-ին հանդիպում կունենա ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որի ժամանակ կքննարկեն եվրոպական անվտանգության եւ կազմակերպության արդյունավետության բարձրացման ուղիները։
ՌԴ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ կքննարկի ղարաբաղյան համակարտությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ–ը։
«Բանակցությունների ընթացքում նախատեսվում են քննարկել կազմակերպության օրակարգի արդիական հարցեր եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները»,– news.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
Ռուսաստանը ԵԱՀԿ–ն դիտում է որպես Եվրոատլանտիկայում բոլոր անդամ պետությունների իրավահավասար երկխոսության եւ համագործակցության վրա հիմնված անվտանգության անբաժան հանրության կառուցման կարեւոր գործիք։ Որպես առաջնահերթ խնդիր ենք տեսնում լարվածության նվազեցումը, եվրոանվտանգության ներկա ճգնաժամի հաղթահարման համար վստահության վերականգնումը»։
Զախարովայի խոսքով, բանակցությունների ընթացքում նախատեսվում է Դոնբասի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման գործում ԵԱՀԿ–ի ներդրման եւ դերի գնահատականների փոխանակում, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության վերաբերյալ Ժնեւյան քննարկումների աշխատանքները, կքննարկվեն Բալկաններում, Կենտրոնական Ասիայում կազմակերպության դաշտային գործունեության հարցերը: