Մինչեւ Հայոց ցեղասպանությունը մեծ հայ բնակչություն ունեցող Մարդինի Դերիքի շրջանի միակ հայը Սուրբ Հարության տոնին այցելել է Սուրբ Գեւորգ եկեղեցի։
Թուրքիայի Դերիքի միակ հայը հայկական եկեղեցում է Զատիկը նշել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, 5 տարի առաջ Ստամբուլից հայրենի Դերիք վերադարձած Զեքերիա Սաբունջուն Սուրբ Հարության տոնին միայնակ է այցելել Դերիքի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցի, հնչեցրել եկեղեցու զանգը, մոմ վառել ու աղոթել։
Եկեղեցուց դուրս գալուց հետո Զաքարիան երեխաների հետ եւս Սուրբ Հարության տոնը նշելու համար մեկնել է Ստամբուլ։