Artsakhpress

Քաղաքական

Սահմանին կանգնած զինվորները մեր հերոսներն են. Լիբանանի բանակի հայազգի գեներալն իր անցած ուղու, հայկական բանակի մասին

Լիբանանի բանակի գեներալ, պաշտպանության նախարարի խորհրդական Փանոս Մանջյանը ռազմական ոլորտում իր առաջին քայլերն սկսել է 1972 թվականին, երբ ընդունվեց ռազմական հաստատություն:

Սահմանին կանգնած զինվորները մեր հերոսներն են. Լիբանանի բանակի հայազգի գեներալն իր անցած ուղու, հայկական բանակի մասին

Սահմանին կանգնած զինվորները մեր հերոսներն են. Լիբանանի բանակի հայազգի գեներալն իր անցած ուղու, հայկական բանակի մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ոլորտն ընտրելու գործում Փանոս Մանջյանի համար գլխավոր ոգեշնչողը հայրն էր: Ռազմական տաղանդը նա ժառանգել է նախնիներից, պատերազմների միջով անցել է Փանոս Մանջյանի հայրը, պապը: Հայրը սկզբում ֆրանսիական բանակի զինվորական է եղել, որոշ ժամանակ անց տեղափոխվել է Լիբանան և այնտեղ է շարունակել իր գործունեությունը:

«Այս աշխատանքում ինձ համար գլխավոր ոգեշնչողը հայրս է եղել: Իր գաղափարներով, մոտեցումներով նա ինձ համար եղել է օրինակ:  Երբ պետք է որոշում կայացնեի կրթությունս շարունակելու վերաբերյալ, ճիշտն ասած, այդ տարիներին փոքր-ինչ դրամական անկարողություն կար, և կդժվարանայի բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել, ու քանի որ մտքիցս դուրս չէր գալիս զինվորականությունը, որոշեցի դիմել զինվորական քոլեջ: Եվ այդպես սկսվեց իմ զինվորական կյանքը», պատմում է Փանոս Մանջյանը:

 Ռազմական ոլորտում աշխատելը լի է եղել բազմաթիվ դժվարություններով: Աշխատանքային գործունեության ընթացքում տարատեսակ բարդությունների, խնդիրների առաջ կանգնել, սակայն ամեն օր, վստահ լինելով իր ուժերի վրա, շարունակել է զինվորական աշխատանքը՝ հաղթահարելով խոչընդոտները:

Նա ընդգծում է, որ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, հասել է բարձր դիրքի, սակայն միշտ ձգտել է լինել գրասենյակից դուրս: Գործնական աշխատանք զինվորականների հետ՝ դա է եղել Փանոս Մանջյանի ընտրությունը:

«Միայն վերջին հինգ տարին եմ գրասենյակային աշխատանք կատարում: Ամբողջ կյանքում նախընտրել եմ լինել առաջնագծերում, զինվորների կողքին: Ինչպես գիտեք, Լիբանանը ներքին խնդիրներ է ունեցել, պատերազմական վիճակի մեջ է եղել, միշտ ձգտել եմ լինել ռազմական խմբերում: Զինվորների կողքին եմ եղել, նրանց հետ դիմակայել ցանկացած դժվարությունների, միասին ճաշել: Իմ ենթակայության տակ բազմաթիվ զինվորներ եմ ունեցել, երբ նրանցից 10-ին կամ 20-ին որևէ հանձնարարության էի ուղարկում, ամեն րոպե կապի մեջ էի լինում, որ նախ հանձնարարությունը հաջող կատարվի, երկրորդն էլ՝ անվտանգ վերադառնան»,-ասաց Փանոս Մանջյանը:

Զինվորական կյանքում դրվագները բազմաթիվ են, Փանոս Մանջյանը դրանք մեկ առ մեկ հիշելու անհրաժեշտություն չի տեսնում, որովհետև դրանք դիտարկում է մեկ ամբողջության մեջ՝ զինվորական կյանքի, սակայն առանձնացնում է մի կարևոր պահ: Աշխատանքի բերումով ընտանիքից հեռու է եղել: Չի կարողացել լինել կնոջ ու երեխաների կողքին:

 

«Գիտեք, այնքան դժվար ժամանակներ են եղել, որ երբ ինչ-որ պահի կարողանում էինք տուն գալ, դա մեզ համար մեծ ուրախություն էր: Ժամանակներ են եղել, երբ 10 ամսով կամ մեկ տարով տուն չեմ եկել: Երբ կինս ծննդաբերում էր, ես չեմ կարողացել ներկա լինել ծառայության պատճառով: Շատ ժամանակ չեմ ունեցել ընտանիքիս հետ անցկացնելու: Հիմա փորձում եմ այդ պակասը լրացնել թոռնիկներիս միջոցով»,-նշեց Փանոս Մանջյանը:

Չնայած դժվարություններին, Փանոս Մանջյանն ընդգծում է, որ սիրով է արել իր աշխատանքը: Նա պարբերաբար աշխատել է իր վրա, զարգացրել իր մասնագիտական կարողություններն ու հմտությունները, մեկնել վերապատրաստվելու տարբեր երկրներ: Եվ այդ ամենն աննկատ չի մնացել, Լիբանանի իշխանությունները, գնահատելով նրա անձնուրաց աշխատանքը, նպաստել են ոլորտում նրա առաջընթացին: Փանոս Մանջյանը ստացել է գեներալի կոչում, գեներալի աստիճանով ծառայել է 9.5 տարի:

Իր հաջողություններին զուգահեռ կապը Հայրենիքի հետ չի կտրվել: Վերջին տարիներին հաճախ է այցելում Հայաստան:

«Առիթ ունեցել եմ ծանոթանալու Հայաստանի Զինված ուժերի աշխատանքին, հպարտությամբ կարող եմ ասել, որ սահմանին կանգնած զինվորները մեր հերոսներն են, նրանք բազմիցս ապացուցել են, որ լիովին պատրաստված են, ունեն բավական կամք ու ուժ հակառակորդին արժանի պատասխան տալու: Պետք է ընդգծել նաև մեր զինվորների հնարամտությունը, որ կարելի է ասել ոչնչից կարող են կարևոր բան ստեղծել»,-ասաց Փանոս Մանջյանը:

Վերջին 12 տարվա ընթացքում Փանոս Մանջյանը մի քանի անգամ է եղել Հայաստանում: Նրա խոսքով, ամեն անգամ գալով Հայաստան, մեծ փոփոխություններ է նկատում:

«Այդ փոփոխություններն ակնհայտ են ժողովրդի մտայնության մեջ, քաղաքում: Բարգավաճումը տեսանելի է, սակայն պետք է ավելին արվի, աշխատատեղերը շատ լինեն, որ երիտասարդությունն ակտիվորեն ընդգրկվի տարբեր աշխատանքներում՝ նպաստելով պետության զարգացմանը»,-հավելեց Լիբանանի բանակի հայազգի գեներալը: 

Աննա Գզիրյան

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search