Ապրիլի 1-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում տեղի է ունեցել ArmFC (Armenian Fighting Championship)-18 միջազգային վարկանշային մրցաշար՝ նվիրված «Էրեբունի-Երևան» 2800-ամյակին:
Արցախցի մարզիկը դարձել է միջազգային մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախից մրցաշարին մասնակցել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն Հայրապետյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Հայրապետյանն ասել է, որ մրցաշարին մասնակցել է 9 պետության ներկայացուցիչ:
Նա նշել է, որ ինքը մենամարտել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկ Կոնստանտին Մեդինի հետ և հաղթանակ գրանցել, դարձել մրցաշարի չեմպիոն՝ արժանանալով ոսկե մեդալի, գավաթի և պատվոգրի:
«Հաղթանակս նվիրում եմ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Հպարտ եմ, որ միջազգային մրցաշարում հաղթանակել եմ և Արցախի եռագույնը ծածանել: Կարծում եմ՝ այսպիսի հաղթանակներով էլ են պաշտպանում հայրենիքը, աշխարհին ճանաչելի դարձնում այն»,-նշել է Ա. Հայրապետյանը: