Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic մրցաշարում հանգստյան օրվանից հետո ապրիլի 4-ին կկայանան չորրորդ տուրի պարտիաները։
Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը կխաղա Հոու Յիֆանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա մրցաշարի միակ կին մասնակից Հոու Յիֆանի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17։00-ին։
Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի ու աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։
Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային 3 տուրերը անցկացվել են Բադեն Բադենում, իսկ հաջորդ 5 տուրերը՝ Կարլսրուե քաղաքում։
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր: