Artsakhpress

Մշակույթ

Թանդոյանց եկեղեցին պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն. Վրաստանի օմբուդսմեն

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի «Մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության մասին» իր զեկույցում նշել է նաեւ խորհրդային ժամանակաշրջանում առգրավված կրոնականի գույքի իրավիճակի մասին։

Թանդոյանց եկեղեցին պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն. Վրաստանի օմբուդսմեն

Թանդոյանց եկեղեցին պատկանել է Հայ Առաքելական Եկեղեցուն. Վրաստանի օմբուդսմեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Իր զեկույցում Հանրային պաշտպանը անրադարձել է Թանդոյանց եկեղեցու իրավիճակին նշելով, որ 2017 թ.-ին Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում գտնվող վնասված եկեղեցին հանձնվել է Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարան: «Հանրային պաշտպանի կողմից ուսումնասիրված բազմաթիվ փաստաթղթերը ցույց են տալիս, որ այս եկեղեցու շենքը մինչ խորհրդային օկուպացիան պատկանել է Հայ Առաքելական եկեղեցուն, հաղորդում է Jnews.ge-ն: 

Հանրային Պաշտպանը գտնում է, որ Պետական գույքի Ազգային գործակալության եւ Հասարակական ռեեստրի Ազգային գործակալության որոշումը, որի հիման վրա չեղյալ էին համարվել Եկեղեցու գույքային իրավունքներն ու սեփականությունը ու գրանցվել է որպես Վրաստանի պատրիարքարանի սեփականություն, ընդունվել է օրենքի էական խախտումով, առանց գործի հանգամանքների ուսումնասիրման: Հիմքեր կան եկեղեցու հանձնումը Վրաց Ողղղափառ եկեղեցուն հանձնելը ճանաչել անվավեր:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է դադարեցնել եկեղեցում այսօր կատարվող ընթացիկ վերանորոգման աշխատանքները, որը կարող է փոխել ճարտարապետական կառույցի արտաքին տեսքը », – ասված է զեկույցում:

Զեկույցում առանձնացված է կրոնի ազատության մասին գլուխը, որտեղ, մասնավորապես, նշվում են կրոնական հակամարտությունները: Օմբուդսմենը նաեւ նշել է Վրաստանում գործող կրոնական դավանանքների գույքային պահանջները: Գույքի անվան տակ մեծ մասամբ նկատի է առնվում Խորհրդային ժամանակաշրջանում առգրավված գույքը, մասնավորապես՝ եկեղեցիները:

Գույքի պահանջ ունեն Հայ առաքելական, կաթոլիկ, ավետարանական-լյութերական եկեղեցիները, մահմեդական եւ հրեական համայնքները, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո անկախ Վրաստանից պահանջել են վերադարձնել առգրավված գույքը: Զեկույցում նաեւ նշվում է, որ գույքի մեծ մասը, մասնավորապես՝ կրոնական կառույցները, մշակութային ժառանգության հուշարձաններ են: Պետությունը ուշադրություն չի դարձնում եւ գործնականում դրանք փլուզվում են:

Օմբուդսմենի նշած մեկ այլ խնդիր այն մասին է, որ այդ մշակութա-կրոնական հուշարձանների տարածքում իրականացվում է շինարարություն, ինչը հանգեցնում է այդ հուշարձանների ավելի արագ տեմպով ոչնչացմանը: «Ոչնչացման նման մեթոդները իրականացվել են 2016 թվականից մինչ հիմա, եւ դրանում մեղավոր են տեղական իշխանությունները, ովքեր պատասխանատու են նման շինարարական թույլտվությունների տրման համար: Ինչը նշանակում է գերիշխող կրոնական խմբի հանդեպ նախապաշարմունքային վերաբերմունք եւ Վրաստանի սահմանադրական սկզբունքների խախտում: Ինչը հաստատում է, որ պետությունը դեռեւս շարունակում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման անհավասար քաղաքականությունը, այդ թվում խորհրդային ժամանակաշրջանի համար փոխհատուցումների տեսանկյունից»:

Զեկույցում օմբուդսմենը խտրականություն է համարում կրթության մասին օրենքի չպահպանումը: Ինչը նշանակում է, որ հանրային կրթական հաստատությունների օգտագործումը եւ կրոնական խորհրդանիշների ոչ ակադեմիական օգտագործումն ու ինդոկտրինացիան, ինչպես նաեւ ուրիշներին իրենց հավատին դարձնելու ցանկությունը մարդու ազատության ոտնահարում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վիրահայոց թեմը դատարան ներկայացրած հայցով պահանջում է եկեղեցին վերադարձնել Վիրահայոց թեմին, քանի որ եկեղեցու հայկական լինելը ոչ մի կասկած չի հարուցում եւ բոլոր փաստերով, արխիվային նյութերով  ապացուցված է:

2017թ. ապրիլին Վրաց պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործակալություն՝ Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական, որի հիման վրա էլ այն փոխանցվել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն:

Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասում, այն կառուցվել է 19-րդ դարում: Մինչեւ խորհրդային տարիները գործել է որպես հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի:

 Կուկիո թաղամասում, մինչ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրումը, գործել է Սբ. Աստվածածին անվամբ Հայ առաքելական եկեղեցին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search