Artsakhpress

Վերլուծական

Ինչպես բացահայտել ալիևյան «բլեֆը» (վերլուծական)

Ապրիլի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական դաշնային «ՏԱՍՍ» գործակալությանը։

Ինչպես բացահայտել ալիևյան «բլեֆը» (վերլուծական)

Ինչպես բացահայտել ալիևյան «բլեֆը» (վերլուծական)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի շարս բազում այլ հարցերի՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Պատասխանելով հակամարտության մասին հարցին՝ Ի․ Ալիևն ասել է․ «Չէ՞ որ ի վերջո օկուպացված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Ադրբեջանի յոթ շրջանները, որոնք Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հետ ոչ մի կապ չունեն և չեն էլ ունեցել»։ Հարց է առաջանում՝ իսկ արդյոք Ադրբեջանը «կապ ունի՞» Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հետ, ի՞նչպես է Ի․ Ալիևը սահմանում «ԼՂԻՄ»-ը և «արտաԼՂԻՄ»-ը այն դեպքում, երբ դեռ 1991 թ․ նոյեմբերին Ադրբեջանում ընդունվել է օրենք ԼՂԻՄ-ի լուծարման մասին, որն ուժի մեջ է մինչև օրս։

Մի կողմ թողնելով այն արտաքուստ պարադոքսալ թվացող իրականությունը, որ չնայած վերոնշյալին՝ բանակցությունների ժամանակ և առկա փաստաթղթերում «Լեռնային Ղարաբաղի» տակ նկատի է առնվում երկու կողմի համար էլ այլևս գոյություն չունեցող նախկին ԼՂԻՄ-ը՝ այստեղ հարկ ենք համարում ուշադրություն դարձնել խնդրի մեկ այլ՝ նվազ երևացող կողմի վրա։ Խոսքը ԼՂԻՄ-ի լուծարման մասին վերոնշյալ օրենքի մասին է, որի առաջացման պայմաններն ու փիլիսոփայությունը հասկանալով՝ կարող ենք այժմեական նշանակության հետևություններ անել։

Այսպես, «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին» Ադրբեջանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1991 թ․ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի կողմից և ստորագրվել նախագահ Այազ Մութալիբովի ձեռամբ։ Օրենքն ուժի մեջ է մտել ընդունման պահից։ Ըստ օրենքի՝ լուծարվում էր ԼՂԻՄ-ը, ուժը կորցրած էին ճանաչվում ԼՂԻՄ-ի ստեղծման մասին դեկրետը (1923 թ․) և մարզի իրավական կարգավիճակը սահմանող օրենքը (1981 թ․)։

Օրենքի նախապատմությունն ու փաստարկային բազան ամփոփված են վերջինիս պրեամբուլայում։ Նախ՝ ժամանակին ԼՂԻՄ-ի ստեղծումը հռչակվում է որպես ինքնին «հակաիրավական», «Ադրբեջանի ժողովրդի ազգային շահերին հակասող», «Ադրբեջանի ժողովրդի և հայ ժողովրդի միջև թշնամանքի խորացմանը նպաստող»։ Այսինքն՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցումը, ադրբեջանցի ժողովրդի անվտանգությունն ու Ադրբեջան պետության կենսունակությունը կախման մեջ են դրվում Ղարաբաղի հայերի ազգային իրավունքներից՝ ձևակերպելով մի յուրօրինակ քաղաքական շանտաժ․ «խաղաղություն չի լինի, եթե չհրաժարվեք Ղարաբաղի հանդեպ իրավունքներից, քանզի Ղարաբաղի համար մենք միշտ պայքարելու ենք»։ Սրանով Ադրբեջանը փորձում էր առավելագույնս անվտանգայնացնել հակամարտության շուրջ դիսկուրսը, ինչը քիչ տեղ է թողնում կառուցողական երկխոսության ու կոմպրոմիսի համար։ Պատահական չէ, որ փաստաթղթում ԼՂԻՄ-ը՝ որպես իրողություն, ներկայացվում է զուտ որպես «գործիք», որ «հայ ազգայնականներն» ու Հայաստանի ղեկավարությունն օգտագործում են՝ «Ադրբեջանի պապենական պատմական տարածքի զավթման նպատակով»։ Սա հակամարտությունը «ներքին խնդրի» վերածելու, Ղարաբաղի հայերի պահանջներն անտես առնելու ադրբեջանական քաղաքականության նախերգանքն էր, որի հիմքում ԼՂԻՄ-ն ու ԼՂԻՄ-ի հայ բնակչության սուբյեկտությունը չճանաչելն էր։ Հետաքրքիր է նաև, որ փաստաթղթի հեղինակները չէին թաքցնում, որ ԼՂԻՄ-ի լուծարման ու Ղարաբաղի հայերի իրավունքների ոտնահարման հետևում թաքնված են նաև վրեժխնդրական մղումներ՝ գրելով, որ օրենքն ընդունվում է «հաշվի առնելով մարզի գոյության շրջանում Հայկական ԽՍՀ-ում ապրող կեսմիլիոնանոց ադրբեջանական բնակչության համար անգամ ազգային-մշակութային ինքնավարության չստեղծման, իսկ հաջորդող տարիներին ադրբեջանական բնակչությանը Հայաստանից ուժով վտարելու, ներկայումս էլ՝ այնտեղ անգամ մեկ ադրբեջանցու չմնալու հանգամանքները»։

Հեշտ է նկատել, որ այս օրենքում առկա բոլոր փաստարկումները գոյություն ունեն նաև ներկայիս ադրբեջանական պետաիշխանական ու փորձագիտական խոսույթում։ Չեն փոխվել ո՛չ հակամարտության անվտանգայնացման պրակտիկան («կա՛մ Ղարաբաղ, կա՛մ մահ»), ո՛չ խախտված արդարության վերականգնման դիսկուրսը, և ո՛չ էլ Արցախի՝ որպես սուբյեկտի հետ հաշվի չնստելու մոտեցումները։ Հետևաբար՝ կեղծ պետք է համարել Ի․ Ալիևի այն հավաստիացումները, թե իբր կոմպրոմիսի դեպքում Լեռնային Ղարաբաղը կարող է հավակնել Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակի։

Եվ եթե Ադրբեջանի ղեկավարը պնդում է, որ «ադրբեջանական տարածքների ապաօկուպացիայի սկիզբը կոնֆլիկտի փուլային կարգավորման առաջին քայլն է», ապա որպես համարժեք ցինիկ պատասխան կարելի է առաջարկել, որ «ԼՂԻՄ լուծարման մասին օրենքի չեղարկումը կոնֆլիկտի փուլային կարգավորման առաջին քայլն է»։ Ակնհայտ է, որ այս միաքայլ կոմբինացիան կվերհանի ադրբեջանական կողմի «բլեֆն» ու անպատրաստակամությունը՝ մեզ վերահամոզելով, որ հանուն ավելի վատ այլընտրանքի մեր ներկայիս ունեցածը չզիջելու ռազմավարությունն օպտիմալ է։ 

Էդգար Էլբակյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search