Հունիսի 20-ին Արցախում մեկնարկելու է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ու Շուշիի «Նարեկացի» արվեստի միության կազմակերպած կավագործության սիմպոզիումը:
Շուշիում կկազմակերպվի կավագործության սիմպոզիում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ սիմպոզիումը շարունակվելու է մինչև հունիսի վերջ:
«Միջոցառումն անց է կացվելու Շուշիի «Նարեկացի» արվեստի միության նոր մասնաշենքում, որին կարող են մասնակցել կավագործներ աշխարհի ցանկացած երկրից: Այն կրելու է «Շուշի-196 տարեկան» խորագիրը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Շուշին՝ որպես քաղաք, հիշատակվում է 1822 թվականից»,- նշել է Մ. Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ սիմպոզիումի նպատակն է կավագործության արհեստի վերականգնումն Արցախում: