Սոցիալական ցանցերի ոլորտի կարգավորումը անխուսափելի է: Այս մասին հայտարարել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ ցուցմունքներ տալով Ներկայացուցիչների պալատի էներգետիկայի եւ առեւտրի հարցերով հանձնաժողովի առջեւ։
Սոցիալական ցանցերի ոլորտի կարգավորումը անխուսափելի է. Ցուկերբերգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Աշխարհում մարդկանց կյանքում համացանցի դերը գնալով ավելի մեծ է դառնում, եւ ես կարծում եմ, որ որոշակի կարգավորումը անխուսափելի է», - ասել է նա, հաղորդում է AP-ն:
«Ես չեմ կարծում, որ կարգավորում չպետք է լինի, բայց նաեւ մտածում եմ, որ դուք պետք է զգույշ լինեք այն կանոնների հանդեպ, որոնք ցանկանում ենք ստեղծել», - նկատել է նա:
Նրա խոսքով՝ ավելի խոշոր, ավելի գերիշխող ընկերությունները, ինչպիսիք են Facebook-ը, պետական կարգավորման համար ռեսուրսներ ունեն, բայց «դա ավելի դժվար կլինի փոքր ընկերությունների համար»:
Նա նաեւ նշել է, որ օգտատերերը, ում տվյալները հայտնվել են Cambridge Analytica-ի տնօրինության տակ, արդեն այս շաբաթ կտեղեկացվեն: Ցուկերբերգը նաեւ ասել է, որ սոցցանցում իր տվյալները նունպես վաճառվել են «վնասաբեր երրորդ կողմին»: