Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձան 2008-2020 թվականներին բազմաթիվ դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն:
Հայաստանի ծանրորդները կունենան միայն 2 օլիմպիական ուղեգրի հնարավորություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ, sport.news.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է reuters-ը:
Մինչեւ 2020թ. ապրիլ հակադոպինգային կանոնադրության նոր խախտումների դեպքում, այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից:
Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերից Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չինբաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հավաքականները որակազրկված են մեկ տարով: