Արցախի մարտարվեստների ասոցացիայի նախաձեռնությամբ Ստեփանակերտի N 6 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Արցախի խառը մենամարտերի (MMA) բաց առաջնություն:
Ստեփանակերտում կայացել է Արցախի խառը մենամարտերի (MMA) բաց առաջնություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մարտարվեստների ասոցացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ առաջնությանն Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից և Քարվաճառ, Ստեփանակերտ, Երևան, Էջմիածին, Վանաձոր քաղաքներից մասնակցել է 12-18 և 18-ից բարձր տարիքային խմբի շուրջ 70 մարզիկ:
Նրա խոսքով՝ առաջնության նպատակն է մարզիկների մոտ հետաքրքրություն առաջացնել խառը մենամարտեր սպորտաձևի նկատմամբ, ինչպես նաև ի հայտ բերել լավագույն մարզիկների, ովքեր մայիսի 12-ին կմասնակցեն ՀՀ խառը մենամարտերի (MMA) առաջնությանը:
Մրցույթի հաղթողներն արժանացել են գավաթների, մեդալներ և պատվոգրերի: