Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից նամակ Է ստացել առ այն , որ Վաշինգտոնն առայժմ չի պլանավորում նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ:
Սպիտակ տունը ծանուցել Է Ռուսաստանի դեմ առայժմ նոր պատժամիջոցներ չսահմանելու որոշման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ապրիլի 18-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր:
«Ես հավաստում եմ, որ Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությանը ծանուցել են, որ մոտ ժամանակներս նոր պատժամիջոցներ չեն լինի»,- ասել Է աղբյուրը:
Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, գրել Էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս փուլում մտադիր չԷ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ: Աղբյուրների տեղեկատվությամբ՝ նախագահը չԷր ցանկանա նման պատժամիջոցներ սահմանել «առանց Ռուսաստանի նոր գործողությունների, որոք դրդեին դրան»: