Երևանից ժամանած մի խումբ բժիշկներ, ապրիլի 21-22-ը, ԱՀ առողջապահության նախարարության «Բաց դռների օր» միջոցառման ծրագրի շրջանակներում, Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով կիրականացնեն քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:
Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտի ծննդատանը կիրականացնեն անվճար հետազոտություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ացախպրես»-ի փոխանցմամբ՝ Ստեփանակերտ ժամանող մասնագետների թվում կլինեն նեոնատոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, բժիշկ սոնոգրաֆիստ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և էնդոսկոպիկ վիրաբույժներ:
Բժիշկ-մասնագետների պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են նշված օրերին դիմել Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» կամ զանգահարել (047) 94-38-86 հեռախոսահամարով: