Թուրքիայի ընդդիմությունը հայտարարված արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված արտակարգ դրության ռեժիմի չեղարկման կոչ է արել:
Թուրքիայի ընդդիմությունը արտահերթ ընտրությունների հետ կապված արտակարգ դրության ռեժիմի չեղարկման կոչ է արել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արտակարգ դրության պայմաններում ընտրություններ չեն կարող անցկացվել»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշել է Ազգային հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Բյուլենթ Թեզկանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմը յոթերորդ անգամ երկարաձգելու մասին:
Արտակարգ դրությունը մտցվել է 2016 թվականի հունիսին հեղաշրջման փորձից հետ:
Իսկ երել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունիսի 24-ին: