5,9 մագնիտուդով երկրաշարժ Է ապրիլի 19-ին տեղի ունեցել Իրանի հարավի Բուշիրի նահանգում:
Իրանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են Կակի քաղաքից 3 կիլոմետր եւ նահանգի վարչական կենտրոնից 95 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում Է 18 կիլոմետր խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: