Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հրավերով ապրիլի 16-18-ը Երևան էին մեկնել Արցախը մի շարք միջազգային մրցույթներում ներկայացրած տաղանդավոր 4 պատանի երաժիշտ:
Արցախցի պատանի երաժիշտներն մեկնել են Երևան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի առաջատար մասնագետ Զարինե Բաբայանը, ով մեկնող խմբի ղեկավարն էր, ասել է, որ այցի ընթացքում արցախցի պատանի երաժիշտները Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում մասնակցել են վարպետության դասերի: Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ պատանի երաժիշտները Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի սաների հետ հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով:
Արցախցի երեխաներն այցելել են նաև «Էրեբունի» պատմահնագիտական թնագարան, Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան, «Տերյան» մշակութային կենտրոն և պատմամշակութային այլ հաստատություններ:
Պատանի երաժիշտներին հյուրընկալել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, ով նաև խորհրդանշական նվերներ է հանձնել արցախցիներին: