Իրանը կշարունակի Սիրիային աջակցել անվտանգության, կայունության վերականգնման եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցում:
Իրանը կշարունակի Սիրիային աջակցել. Հասան Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղած Իրանի նախագահ Հասան Ռոհանիի շնորհավորանքի ուղերձում՝ կապված Տարհանման օրվա հետ, որը նշանավորում էր Ֆրանսիայից Սիրիայի անկախության ճանաչումը եւ 1946 թվականին ֆրանսիացի վերջին զինվորի տարհանումը:
Իրանի նախագահն ուղերձում ողջունել է ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի անդադրում ջանքերը՝ այնպես, ինչպես տասնամյակներ առաջ պայքարել է հանուն անկախության, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
«Իրանի վարչակազմը պատրաստ է բոլոր հնարավորություններով Ձեզ աջակցել Սիրիայի վերականգնման հարցում, ինչպես սիրիական պետությանն աջակցել է ահաբեկչության դեմ պայքարում»,- news.am-ի փոխանցմամբ՝ շեշտել է Ռոհանին: