Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հրավիրված հանդիպմանը՝ նվիրված Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:
Բակո Սահակյանն Երեւան քաղաքում մասնակցել է ՀՀ Նախագահի մոտ հրավիրված հանդիպմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: