Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։
Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի Հանրապետության ԱԳ նախարար Դաուր Կովեին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Դաուր Կովեն կրկին շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳՆ ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2017 թ. Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված «Փոխըմբռնման հուշագրի» շրջանակներում երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: