ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է սառը պատերազմի վերադարձի մասին:
Աշխարհն այսօր մտել է սառը պատերազմի դարաշրջան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրա խոսքով, աշխարհն այսօր կրկին մտնում է սառը պատերազմի դարաշրջան, սակայն այն ունի այլ բնույթ, քան եղել է ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ, հաղորդում է news.am-ը:
Հիմա ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն վերահսկում ամեն բան, ինչպես առաջ: Շատ երկրներ շատ ակտիվ են տարածաշրջանում. Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ այլ երկրներ: Հիմա արդեն չկան երկու հավասար, լավ վերահսկվող բլոկներ»,-պարզաբանել է Գուտերեշը:
Նա նաեւ ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բախվել է կառուցվածքային խնդրի: «Նա պատկերացնում է աշխարհն այնպես, ինչպես այն կար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն չի ներկայացնում ժամանակակից աշխարհը: Վետոյի իրավունքը սկսել է շատ հաճախ կիրառվել;»,-ընդգծել է Գուտերեշը՝ շվեդական SVT հեռուստաալիքին:
Նրա խոսքով, այժմ շարունակվում են Անվտանգության խորհրդի վերակազմակերպման շուրջ քննարկումները: